Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն

Օգոստոս 29,2024 16:20

Հայաստանում խողովակների արտադրությամբ զբաղվող «Տանիք Վայք» ընկերությունը հիմնադրել է ավազապոլիմերային սալիկների արտադրություն, որի հումքը վերամշակված պլաստիկն է ու ավազը։ Ընկերության արտադրած սալիկներն ամուր են և երկարակյաց, օգտագործվում են քաղաքային ու բակային տարածքներում։

Գաղափարը բիզնես դարձնելու գործում ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել արտադրական հաստոցներ:

«Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր սալիկներ: Պլաստմասսան ստանում ենք արևի ուղիղ ճառագայթներից, ինչի հետևանքով այն վնասակար նյութեր չի արտադրում և էկոլոգիապես մաքուր է համարվում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել մարդաշատ վայրերում։ Մենք ունենք խողովակի արտադրամաս, հետո ունեցանք գաղափար զբաղվել ջրաչափի արկղերի ու սալիկների արտադրությամբ։ Ունեինք գաղափարը, բայց համապատասխան ֆինանսավորում չունեինք։ Դիմեցինք Ակբա Լիզինգին, որի օժանդակությամբ ձեռք բերեցինք ամբողջությամբ ավտոմատացված սարքավորումներ, տեղափոխման և կարգավորող մեքենաներ»,- նշել է «Տանիք Վայք» ընկերության գործադիր տնօրեն Գոռ Սայամյանը։

Սալիկների արտադրության ծավալը ամսական 55 տոննա է։ Այս պահին արտադրանքը սպառվում է միայն տեղական շուկայում, առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնվել՝ ստեղծելով նստարաններ, աղբամաններ, տանիքի ծածկեր ու այլ արտադրանքներ:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031