Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածի հայկական համայնքների վերահսկող և Հաթայի եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր հայր Ավետիս Թաբաշյանը օգոստոսի 25-ին այցելել է Էլազըղ (Խարբերդ):
Էլազըղի հայկական գերեզմանատանը գտնվող Սուրբ Նշան մատուռում Թաբաշյանն Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված պատարագ է մատուցել:
Հոգևորականը պատարագի ընթացքում ներկաներին պատմել է Մարիամ Աստվածածնի վերափոխման և Գաբրիել հրեշտակապետի հանդիպման մասին: