Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը և փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Օգոստոս 29,2024 15:15

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան եւ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ օգոստոսի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա անմար կրակի մոտ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Անա Օլիվերան եւ Պեդրո Խիսդոնյանը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031