Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին պետք է հասկանա՝ բիզնեսն իր ռիսկն է. Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 29,2024 14:41

«Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, ցանկանում էինք հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ: Հետո մենք տեսանք, որ այդ ծրագրերից ոչ ոք չի օգտվում: Եվ շփումների ընթացքում տեսանք, որ օգտվել ցանկացող բազմաթիվ մարդիկ չեն կարողանում, որովհետեւ մենք փոքր սահմանաչափեր ենք դրել: Նրանք, որոնք ուզում են աշխատել, չեն կարողանում, նրանց, ում ուզում ենք այդ ծառայությունը մատուցել, չեն ուզում: Հետևաբար` մենք քայլ-քայլ փոխում ենք մոտեցումը: Եթե մարդն աշխատում է, ավելին է ուզում անել, մենք պետք է իրենց աջակցենք: Եթե մարդը գալիս, դիմում է գրում, պարտավորություն ստանձնում, որ այդ տարածքում է իր գործունեությունն իրականացնելու, ապա մենք տալու ենք կանխավճարի սուբսիդավորումը»,-այսօր, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների հարցի քննարկման ժամանակ:

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց՝ սուբսիդավորել լիզինգով շարժական եւ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը: Պետությունն, աջակցության ծրագրի շրջանակներում կփոխհատուցի նաեւ լիզինգի տոկոսադրույքի 12 տոկոսը՝ 10 տոկոսի փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին զգուշացնում է՝ պետք է հասկանան, որ բիզնեսը ռիսկային է եւ իր բիզնեսն իր ռիսկն է, ուստի, բիզնեսի զարգացման, եկամտաբերության առումով հետագայում պետությունից ակնկալիքներ չպետք է ունենան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031