Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկատելի է, որ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ»․ Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 29,2024 14:31

«Նկատելի է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ կուլիսներում լուրջ քննարկումներ են ընթանում։ Պատահական չէ, որ նույնիսկ Ադրբեջանն է հայտարարում, որ պայմանագրի փաստաթուղթն է այս պահին պատրաստում կամ մոտ է դա ավարտին»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ թեև վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում թվացյալ դադար է, բայց իրականում նա համարում է, որ կուլիսներում բավականին ակտիվ գործընթացներ են իրականացվում, ինչը հատկապես տեսանելի է միջազգային տարբեր դերակատարների հայտարարություններից, որոնք որևէ ձևով առնչվում են այս գործընթացին։

Տիգրան Աբրահամյանն ասաց՝ տպավորություն ունի, որ հատկապես արտաքին ուժերի ճնշմամբ ամեն գնով փորձ է արվում պատրաստել փաստաթուղթ, որի մեջ նպատակներ, ցանկություններ կլինեն, բայց հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական օրակարգին, կմնան դրսում։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև գլխավոր խնդիրը չէ․ «Մի իշխանություն, որը հանձնել է Արցախը, որևէ խնդիր չունի Սահմանադրության մեջ վերացնելու բոլոր այն բաղադրիչները՝ կվերաբերեն Սահմանադրության տեքստին կամ նախաբանին, որը որևէ ձևով առնչվում է Արցախի հարցին կամ այդ հարցի՝ բաց մնալուն։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև գլխավոր խնդիրն է սա։ ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները խաղարկում են այս թեման՝ ներկայացնելով որպես հիմնական խնդիր»։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ խնդիրներն ավելի շատ կապված են սահմանային ճշգրտումների հետ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031