Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկները ինչ-որ պահի կարող են «կոտրվել» և ծառայեցվել լրտեսական նպատակների. Արթուր Պապյան

Օգոստոս 29,2024 14:45

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս տարվա հունվարի 2-ին Կիևի վրա տեղի ունեցած հրթիռային հարձակման համար մեղավոր էին, մասամբ անվտանգության տեսախցիկները: Ռուսաստանյան հաքերները օգտագործել էին կոտրված տեսախցիկները՝ իրենց հրթիռային հարվածները ճշգրտելու համար։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դրան արձագանքել էր հարյուրավոր տեսախցիկները վտանգավոր վայրերից հանելով ու արգելափակելով։

Օրերս էլ, մինչև ուկրաինական զորքերը առաջ են շարժվում Կուրսկում, Ռուսաստանի կիբեռոստիկանությունն է հաղորդագրություն տարածել, հորդորելով քաղաքացիներին չօգտվել անվտանգության տեսախցիկներից:

Առավոտյան ինչ-որ ճնճղուկ ինձ պատմեց, որ հայաստանյան IP հասցեների վրա այս պահին տեսանելի է ավելի քան 6000 անվտանգության տեսախցիկ, տասնյակ ու հարյուրավոր DVR, NVR սարքեր։ Ճնճղուկը պատմեց, որ դրանց մեծ մասը տեղադրված են խոշոր ձեռնարկություններում, որոնք քիչ թե շատ հոգ են տարել դրանց անվտանգության մասին։ Այդուհանդերձ, շատերի մոտ հնացող ու խոցելի օպերացիոն համակարգեր են տեղադրված, այսինքն՝ ինչ-որ պահից սկսած կարող են կոտրվել և ծառայեցվել լրտեսական նպատակների։

Իսկ հիմա պատկերացրեք, որ «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները ընդունվում են, և օրենքի պահանջով այս տեսախցիկների քանակը շեշտակիորեն աճում է՝ քանի որ տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսներ, որոնք չունեն նորմալ անվտանգության կանոնակարգեր, լավ չեն պատկերացնում, թե ինչպես է պետք կառավարել գաղտնաբառերը և այլն, հապշտապ ինտերնետ են քաշում, կամերաներ են առնում ու տեղադրում, որպեսզի հանկարծ տույժ-տուգանքի առաջ չկանգնեն։

Պատկերացրի՞ք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031