Լրահոս
Օրվա լրահոսը

Կա դատարանի վճիռ՝ Առուշ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ. Գրիգոր Մինասյան

Օգոստոս 29,2024 14:09

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ենթակա՞ է կալանավորման, թե՝ ոչ. այս հարցն այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողները տվեցին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:

Հիշեցնենք, պրոբացիայի ծառայությունն օրերս մերժել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Հիշեցնենք նաեւ, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

Գրիգոր Մինասյանը մանրամասնեց՝ մի կարեւոր նրբություն կա այս գործով, որի վերաբերյալ այսօր դատական նիստ է կայանալու, ուստի ինքը նաեւ որպես պրոբացիայի ծառայության ղեկավար, ճիշտ չէ, որ հատուկ կարծիք հայտնի. սեպտեմբերի 3-4-ին արդեն հարցը հստակ կլինի:

Ըստ նրա, կա դատարանի վճիռ, որով հստակ է՝ Առուշ Առուշանյանը չպետք է քաղաքապետ լինի եւ իր կարծիքով, երկու տարբերակ կա՝ Առուշ Առուշանյանը կամ հրաժարական է տալիս, կամ՝ դատարանի վճռի հիմքով ավագանին անվստահություն է հայտնում նրան: Բայց, ի վերջո, դատարանն է որոշելու, թե ինչպե՞ս գործընթացը տեղի ունենա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Առուշ Առուշանյանն այժմ, այսպես կոչված իշխանական գծի մեջ է, դա կարո՞ղ է իրավիճակ փոխել, Գրիգոր Մինասյանն արձագանքեց, որ որեւէ քաղաքական գործընթաց չկա, նորմալ իրավական ընթացքով ամեն ինչ առաջ է գնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031