Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանն առաջարկում է ԱԺ-ին իրավունք վերապահել՝ Սահմանադրությունում դրույթներ փոխելու. Գրիգոր Մինասյան

Օգոստոս 29,2024 13:51

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները նորմալ իրենց հունով առաջ են ընթանում, որոշակի դանդաղումը պայմանավորված էր հանձնաժողովի անդամների արձակուրդներով. այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նա տեղեկացրեց, որ նոր պայմանավորվածության համաձայն, սահմանադրական հանրաքվեն 2027-ին է նախատեսվում իրականացնել եւ մինչ այդ, հանձնաժողովը մանրակրկիտ կաշխատի փաստաթղթի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստում հանձնաժողովը կքննարկի Դանիել Իոաննիսյանի առաջարկը՝ կայուն մեծամասնության դրույթի հետ կապված: Նա առաջարկում է, որպեսզի մինչ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ԱԺ-ն իրավունք ստանա Սահմանադրությունում որոշակի դրույթներ փոփոխելու:

Այս համատեքստում, արձագանքելով լրագրողների անհանգստություններին, նախարարն ասաց, որ Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց մինչ այս պահը հանձնաժողովում չի դրվել:

Նախարարը նաեւ տեղեկացրեց՝ հանձնաժողովում համաձայնություն կա՝ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031