Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ հեղափոխությունից հետո, մեղավորները կպատժվեն». խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են իր խոստումը

Օգոստոս 29,2024 13:39

«Ասում էին՝ հեղափոխությունից հետո, մեղավորները կպատժվեն. առաջին մեղավորներն իրենք են»,-այսօր կառավարության շենքի մոտ, վրդովված խոսում էր տիկին Անահիտը, որի որդին սպանվել է բանակում՝ խաղաղ պայմաններում:

Խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներն այսօր, կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի մոտ էին: Նրանք հիշեցրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ թավշյա հեղափոխությունից հետո երբ իրենց ընդունել էր, ասել էր՝ այս գործերով ոչ մեկի հետ գործ չունեք, միայն ինձ հետ գործ կունենաք, բայց ծնողները մինչ օրս իրենց հարցերի պատասխանները չեն ստացել, պաշտոնյաները նրանց չեն ընդունում, չեն լսում:

Կառավարության նիստի ավարտից հետո, ծնողներին մոտեցավ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ ասաց, որ գործընթացներն իրավապահների հետ է կապված. «Մենք ուսումնասիրել ենք հենց դատավորի հետ կապված գործունեությունը, խախտում չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031