Ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի համաձայնագրում ամրագրված սկզբունքների հիման վրա. նշվում է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի ստորագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը սահմանել է քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում համակողմանի համագործակցության սկզբունքները: Երկրները պարտավորվել են փոխգործակցել Անդրկովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության բարձրացման գործում։