Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով, անգամ Թրամփի ընտրության պարագայում, կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները. Արամ Սարգսյան

Օգոստոս 29,2024 12:34

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա

Ֆեյսբուքյան ընկերներիս վերջին ժամերի մտահոգությունների կտրուկ աճին և անհատական նամակներին փորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել հոդվածով, քանի որ լայվերը իմը չեն։ ՌԴ-ն, Ադրբեջանը և Թուրքիան 2020-ից փորձում են տարածաշրջանը իրենց պայմանավորվածությունների շրջանակում կիսել, դուրս թողնելով հավաքական Արևմուտքին և ինչ-որ չափով էլ Իրանին, հետևաբար այսօր արված հայտարարություններում նորություն չկա, ուղղակի իրենց հնարավորությունները և ներուժը այսօր, վստահաբար, ավելի փոքր են, քան նախկինում էր։

Ադրբեջանին որպես ագրեսիայի գործիք ՌԴ-ի կողմից օգտագործելու հնարավորություններն էլ, նախկինի համեմատ, անկասկած նվազել են, ինչպես մինչ այս միմյանց հետ փոխանակված Խաղաղության համաձայնագրի 10 փաթեթները համաձայնեցնելով, այնպես էլ միջանցքային թեմային վերաբերող մի շաբաթ առաջ արված հայտարարությամբ, ըստ որի տարանցիկ ճանապարհների հարցը հանվում է Խաղաղության պայմանագրից և թողնվում հետոյի։

ՌԴ կողմից տնտեսական ճնշումները և Լարսը փակելը ընդհանուր առմամբ ատելությունն են ավելացնելու Կրեմլի նկատմամբ, ու՝ ոչ ավելին, և երկրորդ՝ ՌԴ-ի տնտեսությանն էլ կվնասեն։ ՀՀ ներսում ՌԴ հրահանգով գործող 5-րդ շարասյան ազդեցությունը նույնպես մաշվել է, նոր և հույս ներշնչող լիդեր չկա ու չեմ տեսնում այդ կազմում մեկին, ով կարող է ժամանակավոր կառավարություն կազմելու ծրագրով կրիտիկական զանգված հավաքել։

Այո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է մինչև ԱՄՆ ընտրությունները Վրաստանը և Հայաստանը իրենով անել, որպեսզի Հարիսի ընտրության դեպքում ԱՄՆ-ը լծակներ չունենա մեր տարածաշրջանում։ ԱՄՆ֊-ում էլ, վստահեցնում եմ, հասկանում են, որ ՌԴ-ն անկայունություն կարող է մտցնել միայն Ադրբեջանով և վերահսկողության տակ են պահում Ալիևին։ Մինչև COP 29 Ադրբեջանը արկածախնդրության չի գնա ու ընդհանրապես Ադրբեջանը սպասելու է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, իսկ այսօր զախարովաներով արվող հայտարարությունները հիբրիդային պատերազմի ու սեփական տեղը հիշեցնելու նպատակ ունեն ընդամենը։

Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով, անգամ Թրամփի ընտրության պարագայում, կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները։ Օր առաջ ՀՀ-ն պետք է հստակեցնի իր ուղղվածությունը և պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ ընտանիքին անդամակցելու ՀՀ բնակչության որոշման մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031