Օգոստոսի 29-ին, ժամը 06:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել՝ 07:15-ին: Այրվել է բազմոց, մալուխ՝ 15 գմ, ջերմահարվել է 15 էլեկտրական հաշվիչ:
Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու: Շտապօգնության աշխատակիցները երկու քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն