Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կլինեն: Այսօր կայացած նիստում կառավարությունն ընդունեց որոշումը, որը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ այդմ, ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։
Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։ Ուսուցչին գնահատում է նաև տնօրենը, և արդյունքում ձևավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կառավարության նիստի օրակարգում 42 հարց էր, որից 39-ը՝ չզեկուցվող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ