Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է ճշմարտությունը հասցնել մեր հարևան ոչ բարեկամ երկրի դաշտ». «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն. «Փաստ»

Օգոստոս 29,2024 10:40

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ստեղծվել է 2023 թ.-ին Գիտությունների ազգային ակադեմիայում: «Տարեթվի առումով խորհրդանշական որևէ բան չկա, ուղղակի 2023 թ.-ին հաջողեցինք Ակադեմիայում ստեղծել նման կառույց: Ճիշտ կլիներ, եթե նման կառույց ունենայինք դեռևս 1994 թ.-ից սկսած, երբ Արցախյան առաջին պատերազմում կնքվեց հրադադարը: Հայաստանում եղել են տարաբնույթ կառույցներ, կան մասնագետներ, ինստիտուտներ, որոնք աշխատում են այս ուղղությամբ, բայց համակարգված հիմնադրամի, կազմակերպության տեսքով չենք ունեցել», – «Փաստի» հետ զրույցում ասում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ ընդգծելով, որ այս տարեվերջին կնշեն իրենց գործունեության մեկ տարին: «Կարծում եմ՝ բավականին հաջողությունների ենք հասել այս ուղղությամբ»:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հիմնական ուղղությունները տարածաշրջանի պատմության և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերլուծությունն է գիտական հենքով: «Վերլուծական և քաղաքագիտական կենտրոններ շատ ունենք, բայց մեր առաջնահերթությունն է, որ վերլուծությունները ներկայացնում ենք գիտական հենքով: Մեկ բան է ուղղակի վերլուծություն անելը, մեկ այլ բան՝ այդ վերլուծությունը շաղկապել գիտական գրականության, աղբյուրների հիման վրա, որպեսզի քո հնչեցրած խոսքը լինի հարյուր տոկոսանոց: Համոզված ենք, որ մեր խոսքն օբյեկտիվ է, քանի որ այն նախ և առաջ գիտական է՝ հիմնված գիտական արդյունքների, աղբյուրների և գրականության վրա:

Երկրորդը՝ կապված ադրբեջանցիների ակտիվ գործունեության հետ, պետք է հակադարձենք և դիմագրավենք նրանց կեղծարարությունների հորձանուտին:

Փորձում ենք այս հրապարակումները հասցնել նաև ադրբեջանական հասարակությանը: Գիտենք, թե ինչպիսի ռեժիմ է այնտեղ աշխատում, ինչպես են մարդկանց ճնշում, թույլ չեն տալիս, որ նրանց ճիշտ և օբյեկտիվ ինֆորմացիա հասնի, և մանկապարտեզից սկսած այդ հասարակությունը դաստիարակվում է սխալ, կեղծ և հակահայկական ինֆորմացիայով, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնում և՛ մեզ, և՛ տարածաշրջանի համար: Ուրախ ենք, որ մեր տարածած նյութերը տեղ են գտնում հարևան երկրի հասարակությունում, երբեմն իրենք իրենց մեջ քննարկումներ են կազմակերպում: Կարևոր է ճշմարտությունը հասցնել մեր հարևան ոչ բարեկամ երկրի դաշտ»,-նշում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ ալիևյան ռեժիմի կողմից հսկայական ռեսուրսներ են ծախսվում այդ հարցերի լուծման համար, և մեկ հիմնադրամի միջոցով հնարավոր չէ դա «ծածկել»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031