Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթի ընդունումը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ. «Փաստ»

Օգոստոս 29,2024 10:11

Հայաստանի համար միշտ էլ լուրջ խնդիր է եղել ժողովրդագրական պատկերը։ Մեր երկրում հատկապես սուր է ծնելիության տեմպերի նվազման հարցը՝ չնայած որոշակի կարճ պահերի հնարավոր է հավելաճ։ Իսկ կառավարության կողմից էլ ծնելիությունը խթանող քաղաքականությունը դեռևս մեծ արդյունքներ չի տալիս։ Ծնելիության թեման ավելի շատ համակարգային մոտեցում է պահանջում՝ սոցիալական-տնտեսականից սկսած, ամուսնության տարիքային շեմի բարձրացումով վերջացած։ Բնակչության աճի վրա ազդում են նաև երկրի անվտանգային միջավայրն ու հատկապես արտագաղթի տեմպերը։ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն, որը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է ընդամենը 53 հազարով, և սա՝ նույնիսկ այն պայմաններում, որ 2023 թվականի վերջին 100 հազարից ավելի արցախցի է բռնի տեղահանվել Հայաստան։

Ժողովրդագրական խնդիրը հատկապես լուրջ է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մասով։

Տարիներ շարունակ խոսվում է տարածքային համաչափ զարգացման, մարզերը զարգացնելու ու բնակչության աճը խթանելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Դեռևս 2022 թվականից կառավարության կողմից կազմվում է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը։

Մյուս կողմից՝ ռազմավարության վերաբերյալ փաստաթղթի ընդունումը դեռևս բավարար չէ, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031