Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանձնումը սկսվել է 2018թ. Սերժ Սարգսյանին մերժելով. Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 28,2024 23:13

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի հանձնումը սկսվել է 2018թ. Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023թթ. արցախահայության գաղթով։

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է։

1991-ից հետո սա առաջին սեպտեմբերի 2 է առանց փաստացի Անկախ ու Ազատ Արցախի ։

Ակնհայտ փաստ է,որ 1988-2018թթ. հայության նոր Ոսկեդարն էր։

Եվ այդ Ոսկեդարը նախ եւ առաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով,որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։

Բայց կային ուժեր եւ տարածաշրջանում,եւ գլոբալացված աշխարում ,ում նման իրողությունն ակնհայտ  չէր գոհացնում։

Ուստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի,որոնք պետք է առաջ քաշեին «Արցախը տանք,որ լավ ապրենք»,ինչպես նաեւ սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջեւ։

Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների,ինչպես նաեւ Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։

Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը ։

Ապազգային ու հակապետական ուժերը սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային   ուժերի ու մասնավորապես ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։

Ինչու՞, քանի որ Սերժ  Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն  էին «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» եւ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։

Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչեւ 2018-ը,սակայն 2018-ին,օգտվելով նաեւ հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից ,իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան ,որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։

ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը չընկնել այդ հակահայկական թակարդը։

Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։

2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։

Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների  հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երեւանում ,այլ  նաեւ  թե Զագրեբում,եւ թե Մոսկվայում,թե Բրյուսելում եւ թե նույնիսկ Սախալինում։

Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։

Նրանք սկզբում փաստացի մերժեցին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից»,այնուհետեւ  գոռացին «Արցախը Հայաստան  է եւ վերջ» ,եւ բերելով  պատերազմ ՝2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։

Իսկ 2022-ի ապրիլից սկսած, թռնելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Միշելի արեւմտյան հարթակում,2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։

Դա փաստացի «կանաչ լույս« էր Ադրբեջանին 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։

Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։

Ինչու՞,քանի որ նաեւ չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։

Չէ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։

Չէ որ Ալիեւն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում,որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։

Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։

Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031