Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը, Երևանի պետական համալսարանն ու Հայ իրավաբանների միությունը կհամագործակցեն

Օգոստոս 28,2024 19:40

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, կնախաձեռնվեն առավել արդիական իրավական խնդիրների հետազոտություններ, առկա կլինեն պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր:

Փոխգործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայ իրավաբանների և իրավաբան ուսանողների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր արդյունավետ և շարունակական փոխգործակցության արդյունքում Իրավաբանական լաբորատորիան խթանելու է Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողների, փորձաշրջան անցնող դատախազների թեկնածուների, գործող դատախազների մասնագիտական գիտելիքների և պրակտիկ հմտությունների արդիականացումն ու կատարելագործումը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալասարանի ռեկտորի Հովհաննես Հովհաննիսյանին և Հայ իրավաբանների միության խորհրդի նախագահ Լյուսի Վարպետյանին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանների միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է ապագա իրավաբանների համար ստեղծվող հարթակը՝ Իրավաբանական լաբորատորիան, և ընդգծել, որ այն հնարավորություն է տալու ուսանողներին և մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները՝ ժամանակակից իրավական պահանջներին համապատասխան, Լաբորատորիան կրթական հարթակ կհանդիսանա սեմինարների, կոնֆերանսների և մասնագիտական քննարկումների կազմակերպման համար:

Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը կարևորել է համագործակցության այս ձևաչափը իրավաբանական համայնքի համար: «Այս համագործակցությունը օրենքի գերակայությունն ապահովելու, իրավական ոլորտը զարգացնելու հանձնառության վկայությունն է, ներկայացնում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք ունեն երեք կառույցները»,- նշել է Արմենուհի Հովհաննիսյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031