Ռուսաստանը վերահաստատում է իր մտադրությունը հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգում ներառել Մեծ Հայրենականի հուշարձանների պահպանման թեման, դա քննարկվում է և Բաքվի, և Երևանի հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախում հայ հերոսների հուշարձանների ոչնչացման մասին հարցին:
Մենք մեր սկզբունքային դիրքորոշումն ենք հայտնել հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին, որտեղ էլ որ դա տեղի ունենա, այդ թվում՝ Ադրբեջանում։ Այնտեղ կիսում են այն տեսակետը, որ պատմական հուշարձանների պահպանումը մեր երկրների սուրբ պարտականությունն է։
«Սպուտնիկ Արմենիա»