«Ինչպե՞ս է Մոսկվան տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը իրենց տներ. կարելի է հարցնել՝ ինչպե՞ս է դա տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցի:
«Ադրբեջանն ունի նման ծրագիր, հրապարակել է այն՝ Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի առաջարկների վերաբերյալ։ Ինչո՞ւ եք մեկ այլ պետության ներկայացուցչին հարցնում, թե ինչպես է դա տեսնում»։
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ 2020-2022 թվականներին եռակողմ համաձայնագրերն այլընտրանք չունեն», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: