Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզային գրադարան է այցելել դեսպան Քվինը, հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Օգոստոս 28,2024 17:38

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201:

Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի:

Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Հանդիպման շրջանակում դեսպանատան և «Ամերիկյան անկյան» միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Գրադարանը կարևոր հարթակ է դարձել սյունեցի սկսնակ և կայացած  ստեղծագործողների համար: Կազմակերպվել են գրական երաժշտական ցերեկույթներ, թատերական ներկայացումներ, գրքի քննարկումներ, ընթերցումներ:

Հունիսմեկյան միջոցառումով մեկնարկել է մանկական բաժնի ամառային առօրյան: Կազմակերպվել են մուլտֆիլմերի դիտում, հեքիաթի ժամ, հանելուկների հանդես, խաղ-մրցույթ, «Նկարենք միասին» և այլ միջոցառումներ: Ամռանը գրադարանի հարակից բակն ընթերցողների համար վերածվել է բացօթյա ընթերցասրահի:

Գրադարանը համագործակցել է «Հայաստանի ինտերնետ օգտագործողների միության Հայաստան հատված» ՀԿ-ի, «Զանգեզուրյան ղողանջներ» գրական խմբակի հետ, կազմակերպվել են հետաքրքիր հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

Ամառային շրջանն արվեստի բաժնում սկսվել է «IQ Center Kapan»-ի սաների հյուրընկալությամբ: Այն կրում էր «Թող լինի միշտ արևը» խորագիրը: Ամռանը գրադարանը հյուրընկալել է Կապանի «Փարամազ» երիտասարդական միության «Ամառային ուրախ դպրոց»-ի արցախցի երեխաներին:

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում այս ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաև տարեց և հենաշարժողական խնդիրներ ունեցող ընթերցողները: Գրադարանավարներն այցելել են նաև «Արծվաբույն» տարեցների խնամքի կենտրոն և նախընտրած գրքերը հասցրել հասցեատերերին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031