Իրանական փորձագիտական irdiplomacy.ir կայքում Եվրասիայի փորձագետ և դիվանագետ Ալի Բաման Էղբալի Զարեչն գրում է․ «Հարավային Կովկասի երկրների ղեկավարները պետք է իմանան, որ 20-21-րդ դարերի պատմական փորձի հիման վրա մեծ տերությունները դժվար իրավիճակներում համաձայնության են գալիս և սովորաբար զոհաբերում են փոքր երկրների շահերը հանուն իրենց նպատակների և շահերի»։
Քաղաքական աշխարհն անցնում է բազմաթիվ ճգնաժամերի միջով, իսկ միջազգային ասպարեզը ներքաշված է բարդ ճգնաժամերի մեջ, որոնց հիմնական առանցքը անցնում է Եվրասիայի տարածաշրջանում։
Կովկասյան տարածաշրջանում նոր զարգացումները սկսվեցին 2020 թվականին Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությամբ, և այս մրցակցության նպատակը մի կողմից Թուրքիա-Ադրբեջան, և մյուս կողմից Հայաստանի ու Ռուսաստանի միջև եվրասիական տարածաշրջանում գերիշխելու ավելի մեծ մասնաբաժին ունենալն է, որն ունի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակություն։
Նոր իրավիճակում, երբ ականատեսն ենք Ռուսաստանի և Արևմուտքի միջև տաք և սառը պատերազմի նշանների ի հայտ գալուն, Հարավային Կովկասը հայտնվել է մրցակից կողմերի ուշադրության կենտրոնում, և ռուսները փորձում են իրենց դերը խաղալ տարածաշրջանում՝ մրցակցելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և նույնիսկ Չինաստանի հետ, այնպես որ՝ չնայած Ռուսաստանը այժմ ներգրավված է ուկրաինական պատերազմի ճգնաժամի մեջ, սակայն ամբողջությամբ փորձում է վերահսկողություն հաստատել Կովկասյան տարածաշրջանում և այն երկրներում, որոնք փորձում են մերձենալ Արևմուտքին և ՆԱՏՕ-ին։
Կարդացեք նաև
Մի կողմից՝ ռուսները կարծում են, որ տարածաշրջանը չպետք է դառնա ՆԱՏՕ-ի տարածման հենակետն ու կենտրոնը, իսկ մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ և արևմտյան երկրները նույնպես կարծում են, որ եթե չմտնեն տարածաշրջան, ապա ռուսները կօգտագործեն իրենց հիմնական լծակները և տնտեսական կարողություններն ու քաղաքական հնարավորությունները և էներգիայի գործիքով ավելի շատ ճնշում կգործադրեն այդ երկրների վրա, որպեսզի ավելի խորացնեն իրենց ազդեցությունն այդ երկրներում։
Իհարկե, եվրասիական այս առանցքը բազմաթիվ թաքնված ճգնաժամեր է պարունակում ինչպես՝ Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Ղարաբաղի, Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային հակամարտությունը և այլն, որոնք ուժեղացրել են անջատողականության ֆենոմենը ամբողջ տարածաշրջանում։
Այս ճգնաժամերին դիմակայելը և երկարաժամկետ լուծում գտնելը Իրանի և տարածաշրջանային այլ տերությունների և նույնիսկ Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:
Ընդհանուր առմամբ, նոր ճգնաժամերում հիմնական զոհը լինելու են տարածաշրջանի ժողովրդներն ու երկրները, և կարևորն այն է, որ եթե Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների ղեկավարներն ունենան կամք և քաղաքական հասունության և ուժեղ ինքնիշխանություն, նրանք հեշտությամբ կարող են խուսափել հսկայական աղետից և կանխել վնասները:
Ընդհանրապես, Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր դեր ունի Եվրասիայի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության մեջ։ Ինչևէ, այս տարածաշրջանը երկար ժամանակ եղել է իրանական քաղաքակրթության տիրույթը և պատմական տարբեր ժամանակաշրջաններում տարբեր զարգացումներ է ապրել, և այժմ այն կարևոր բուֆերային գոտի է երկու արժեքավոր ծովերի՝ Սև և Կասպից ծովերի միջև։
Իրականում հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր դեր է խաղում միջանցքների, էներգիայի փոխանցման և հիմնականում խաղաղության, կայունության և տարածաշրջանային հավասարակշռության ստեղծման հարցերում։ Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից ի վեր, և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվել, և վերջին տարիներին նկատվում է աճի միտում, վերջերս կողմերի միջև նաև աճել են քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության հարաբերությունները։
Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցն իրականացվել է նախկին պայմանավորվածությունների հիման վրա, և ինչպես նշվեց, կողմերի օրակարգում կային կարևոր հարցեր։ Նկատի ունենալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Ռուսաստանին անհրաժեշտ է էներգակիրների արտահանման և ապրանքների մատակարարման ոլորտում ունենալ նոր ճանապարհներ և գործընկերներ, նաև հաշվի առնելով Ռուսաստանի Կուրսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունները և ուկրաինական բանակի ներխուժումը տարածաշրջան, Պուտինը պետք է գործի ռազմավարական համբերատար մոտեցմամբ։
«Զանգեզուր» -ի կեղծ միջանցքի ստեղծման հարցում տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, և տարածաշրջանից դուրս երկրներ՝ Ռուսաստանը և Թուրքիան, հետապնդում են նպատակներ և շահեր, որոնք բնականաբար չեն բխում երկարաժամկետ անվտանգության շահերից։ Ուստի Հայաստանի իշխանությունը գիտակցել է այս հարցի վտանգավոր հետևանքները, հայտարարել է, որ դեմ է այդ նախագծին: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների և նույնիսկ Գերագույն առաջնորդի պաշտոնական դիրքորոշումները, որը մի քանի մի քանի փուլով հայտարարվել է այդ երկրների իշխանություններին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, կարծես թե այս կեղծ միջանցքը ստեղծելու ոչ մի միտում չկա, որովհետեւ տարածաշրջանի աշխարհագրության, սահմանների ու աշխարհառազմավարության ցանկացած փոփոխություն Իրանի կողմից կտրականապես անընդունելի է։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը մշտապես եղել է երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և տարբեր տարածաշրջանների սահմաններն ու աշխարհառազմավարությունը չփոխելը, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանը, որը կարևոր դեր է խաղում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Առավել կարևոր խնդիրն այն է, որ տարածաշրջանային զարգացումները լրջորեն վնասել են երկրների տնտեսությունների զարգացման գործընթացին և երկարաժամկետ հեռանկարում ազդեցություն են թողնում տնտեսական աճի տեմպերի և Եվրոպայի էներգետիկ կարիքների և հիմնական ապրանքների մատակարարման վրա։ Բացի այդ, այլ գործունեությունը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտը, լուրջ լճացման է ենթարկվում։
Վերջին տարիներին Իրանը զգալի քաղաքական և տնտեսական քայլեր է ձեռնարկել է տարածաշրջանում, ինչը հաստատում է Իրանի որդեգրած հավասարակշիռ և չեզոք դիրքորոշման շարունակությունը՝ նպատակ ունենալով բանակցել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ և ամրապնդել համակողմանի համագործակցությունը այդ պետությունների հետ, ինչի մասին նաև նշեց Իրանի Արտաքին գործերի նոր նախարար դոկտոր Արաղչիին։
Ինչևէ, Իրանը, ուշադրությամբ հետևելով զարգացումներին, համապատասխան և ժամանակին դիրքորոշումներ է որդեգրելով տարածաշրջանի հարցերի վերաբերյալ։ Իրանն ի գործ է դրել կողմերին երկխոսության միջոցով սահմանային և տարածքային վեճերը լուծելու և դրանք միջազգային կոնվենցիաների ու կանոնակարգերի հիման վրա հարցերը կարգավորելու մոտեցումը։ Որովհետև տարածաշրջանի զարգացումը կախված է կայուն խաղաղության և վստահության հաստատման և հավաքական համագործակցության սկզբունքից։
Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ղեկավարները պետք է իմանան, որ 20-21-րդ դարերի պատմական փորձի հիման վրա մեծ տերությունները դժվարին իրավիճակներում համաձայնության ճանապարհ են գտնում և ընդհանրապես իրենց շահերն ապահովելու նպատակով ՝ սովորաբար զոհաբերում են փոքր երկրների շահերը։
Թեեւ նման փոխզիջման պայմաններն այժմ շատ բարդ են, սակայն պատմական փորձն ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրների խելացի ղեկավարները պետք է այնպես վարվեն, որ չդառնան մեծ տերությունների փոխզիջման զոհը։
Թարգմանեց Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ