Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ պատվիրատուների սպասելիքները կարողանում ենք արդարացնել, արդեն մեծ ձեռքբերում է». արցախցի երիտասարդ ընտանիքը Երևանում թթվի արտադրությամբ է զբաղվում. «Ա1+»

Օգոստոս 28,2024 17:12

«Ա1+». Վիկտորյա Պետրոսյանի ընտանիքն Արցախից բռնի տեղահանվելուց հետո Երևանում է հաստատվել։ Արդեն երկու բնակարան են փոխել։ Ընտանիքում երեք անչափահաս է մեծանում։

Միայն տան հայրն է աշխատում։ Բախվելով բազում խնդիրների ու ֆինանսական դժվարությունների հետ՝ Վիկտորյան ամուսնու առաջարկով սկսել է թթուներ պատրաստել՝ այդպիսով պահպանելով արցախյան ավանդական թթվի համն ու հոտը՝ միաժամանակ ընտանիքի համար լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծելով։

Առանձնահատուկ համ ու տեսք ստանալու համար ընտրում են ամենաթարմ բանջարեղենը։ Կարևոր նախապայման է համեմունքների ճիշտ համադրությունն ու ելնելով տվյալ բանջարեղենի առանձնահատկությունից՝ քացախի կամ կիտրոնի թթվի կիրառումը։

«Մեր թթուների առանձնահատկությունն ու տարբերվող համը կիմանան մեր պատվիրատուները։ Ես հնարավորինս աշխատում եմ լավագույն ու տարբերվող տեսականի թողարկել, իսկ ամուսինս ջանք ու եռանդ չի խնայում լավագույն ու թարմ բանջարեղեն գնելու հարցում։ Ամեն անգամ փորձում ենք նորություններով հանդես գալ»,- ասում է զրուցակիցս։

«Դեռևս մեր առաջին քայլերն ենք անում մեզ համար ոչ այնքան էլ սովորական՝ բիզնես ոլորտում։ Հուսանք՝ կհաջողենք։ Այն, որ մեր պատվիրատուների պահանջներն ու սպասելիքները կարողանում ենք արդարացնել, արդեն մեծ ձեռքբերում է մեզ համար»,- ասում է զրուցակիցս։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031