«Ես այս ամբողջ գործընթացի անմիջական կիզակետում եմ եղել, քանի որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում սկսել են այն ժամանակ, երբ ես աշխատում էի ՍԴ-ում՝ որպես աշխատակազմի ղեկավար»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց՝ կարող է ականատեսի վկայություն տալ, թե ինչ շարժում է սկսվել Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իմաստով․ «Նպատակն ի սկզբանե կապված էր արցախյան խնդրի՝ հօգուտ Ադրբեջանի լուծելու հետ»։
Էդգար Ղազարյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին զավթել էր գործող իշխանությունը, դեկտեմբերին՝ օրենսդիր և որպեսզի պատերազմից հետո ունենար պայմանագիր, որը վավերացներ, մնում էր այդ շղթայից ՍԴ-ն․ «Պետք էր զավթել իշխանությունը ՍԴ-ում։ 2020-ի սեպտեմբերի սկզբին ավարտվել է ՍԴ-ում իշխանության զավթման գործընթացը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը»։
Նա հերթով թվարկեց, թե ինչ գործողություններ են իրականացվել Հրայր Թովմասյանի դեմ ու ասաց․ «Համալիր գործողություններ են եղել Հրայր Թովմասյանի դեմ, իրավական բաղադրիչ չկա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ