Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ գնեցիր, ում հետ քնեցիր. Հայաստանը տոտալ վերահսկվելու է. Արմեն Մարտիրոսյան

Օգոստոս 28,2024 16:59

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է սպանել Հայաստանի բիզնեսը։

Ըստ այս նախագծի, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցել է, բոլոր տնտեսվարողները, որոնք ունեն 100 քառ. մետրից ավել տարածք, պիտի գնեն առնվազն $700-ի տեսախցիկ և 24/7 ռեժիմով ապահովեն կապ, որ այդ նկարահանումները գնան Ոստիկանություն։

Հայաստանը տոտալ վերահսկվելու է։

Թե ոնց ոստիկաններն այս տեղեկությունը կօգտագործեն, էդ էլ Աստված գիտի ու նաև մենք` մեր փորձից։ Ընկերություններն ունեն գաղտնիքներ՝ տեխնոլոգիական, նորարարական, հաճախորդների մասին և այլն, և այս ամենը կարող է ընկնել մրցակցիդ ձեռքը։

Հիմա քաղաքացու մասին. եթե դու ապրում ես Հայաստանում, ապա այսօր ուր գնացիր, ում հանդիպեցիր, ինչ գնեցիր, ինչ կերար, ում հետ քնեցիր, ում հետ էիր սրճարանում, ով եկավ քո տուն, դու ում տուն գնացիր և այլ ու այլ բաներ հայտնի կդառնան ոստիկաններին։ Իսկ եթե հայտնի դառնան ոստիկաններին, ապա հայտնի կդառնան նրանց ընկերներին ու ընկերների ընկերներին։

Հիմա անվտանգային խնդիրներից։ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիները մտնում, կոտրում էին Հայաստանի տեսախցիկները և տեղեկությունը դնում ինտերնետում։ Իսկ հիմա ինչո՞ւ պիտի չկոտրեն։

Ով կերաշխավորի, որ Թուրքիան ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Բուրկինա Ֆասոն չեն ունենալու ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ, քան Հայաստանի ոստիկանությունը։

Ջորջ Օրուելը, երբ գրում էր Անասնաֆերման ու 1984-ը երազում տեսել էր 2024 թվականի Հայաստանը։

Առաջին հղումով նայեք մասնագետի մտահոգությունը այս նախագծի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031