Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ:
Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները:
Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն:
«Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է սկսել ուսումնամարզական ընթացքի համակարգված կազմակերպումից»,-նշել է Արմեն Փամբուխչյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք հանձնարարականներ ու ներկայացրել իր դիտարկումները:
Երևանի քաղաքապետարան