Ermenihaber. Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Այդըն նահանգի Քուշադասը շրջանում հայտնաբերվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկին թիկնապահներից մեկի դին:
Մահիդ Մամմադովի մարմինը հայտնաբերվել է Քուշադասը շրջանում գտնվող հյուրանոցի սենյակում:
Նշվում է, որ նա 3 օր առաջ էր եկել այդտեղ և իր ընտանիքի հետ մնալու նպատակով 5 աստղանի հյուրանոցում սենյակ վարձել:
Առավոտյան նախաճաշից հետո որոշ ժամանակ անց նրա ընտանիքի անդամները Մամմադովին գտել են սենյակում՝ անշարժ վիճակով պառկած:
Կարդացեք նաև
Շտապօգնության բրիգադը Մամմադովի մարմինը տեղափոխել է դիահերձարան, որտեղ էլ հետագայում կպարզվեն մահվան պատճառները: Նշանակվել է դատաբշժկական փորձաքննություն: