Sputnik Արմենիա. Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազոլ, գրում է Mash-ը։ Ենթադրվում էր, որ հատապտուղները վաճառքի կհանվեին Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Տուլայի շրջանում։
Օգոստոսի 21-ով թվագրված խմբաքանակում հայտնաբերվել է մարդու էնդոկրին համակարգը քայքայող տեբուկոնազոլ 0,152 մգ/կգ, իսկ օգոստոսի 16-ի համանման մթերքի մեջ՝ թունաքիմիկատի բուպիրիմատի ավելցուկ (0,690 մգ/կգ):
Ավելի վաղ Հայաստանից Ռուսաստան արտահանվող 16 ընկերություններից մեկի համար Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր արգելքը հանել էր։