Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում՝ Սիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկները պարզել են, որ «Ford Transit»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հախինյանը, իսկ գնացքավարը եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն էլբակյանը:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: