Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը մատի վրա խաղացնում է Վաշինգտոնին». Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 28,2024 14:34

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես նշել ու մանրամասն վերլուծել էի ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ-ի կողմից ղեկավարվող այս կայքը ոչ միայն չի դադարեցնում ապատեղեկատվության տարածումը, այլև անգամ ներողություն է պահանջում դեսպանից իրենց հրապարակումները «անհեթեթություն» անվանելու համար։

Ինչ խոսք, ԱՄՆ ներկայիս վարչակարգը լրջորեն կորցնում է իր հեղինակությունը տարածաշրջանում՝ Ալիևի թեթև ձեռամբ։ Որքան ակտիվորեն են Երևանում ու Բաքվում ԱՄՆ դեսպանատները անհեթեթ տեքստեր ժխտում՝ առանց հստակ քաղաքական գնահատականի, այնքան հանդուգն է դառնում ադրբեջանական կողմը։

Այսքանից հետո ամերիկյան գործընկերները կարող են շարունակել խոսել «երկկողմ ցավոտ զիջումների» և «խաղաղության պատմական հնարավորության մասին»․․․ Մինչդեռ իրողությունն այն է, որ Ալիևի պես հանցագործ բռնապետը ուղղակի մատի վրա խաղացնում է Վաշինգտոնին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031