27.08.2024 թ.-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, նախարար Սուրեն Պապիկյանի՝ 17.07.2023 թ-ի թիվ 983-Լ հրամանով սահմանված ու նախարարության համապատասխան ծառայողների կողմից հրամանի պահանջները չկատարած, մասնավորապես՝ նախկին զինծառայողների կողմից վերոնշյալ հրամանի պահանջներին համապատասխան հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգին համապատասխան հատուցում ստանալու, այսուհետ դատարանի աջակցությամբ կայացավ առաջին դատական նիստը:
Հայցվոր Էդգար Հովհաննիսյանի շահերը ներկայացնում է «Օհանյան» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, փաստաբան` Լևոն Օհանյանը, իսկ մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ պաշտպանության նախարարության շահերը ներկայացնում է նախարարության այն ծառայողը, որը ժամանակին առարկում էր նաև 44-օրյա պատերազմում զոհված, նախաձեռնության համահիմնադիր լուսահոգի մայոր Ցոլակ Խաչատրյանի կողմից ներկայացված և հետագայում չտրամադրված արձակուրդայինների փոխհատուցման մասով դատարանի կողմից բավարարած դատավարության մասնակիցը։
Դատական նիստի ժամանակ վարչական դատարանի նախագահող դատավոր Մերի Համբարձումյանի դեմքի արտահայտությունից ակնարկվում էր՝ վերջինս ապշած է, որ պաշտպանության նախարարությունում չեն կատարվում նախարարի հրամանները, իսկ ի զարմանս մեզ՝ նախարարության ներկայացուցիչը նորմալ էր համարում այդ արատավոր երևույթը և առարկել է հայցապահանջի դեմ:
Հ.Գ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հետևողական կլինի պաշտպանության նախարարությունում հրամանների կատարման հարցում, քանի որ բանակում հրամանների չկատարումը համարվում է բացասական երևույթների դրսևորում և նախատեսում է կարգապահականից ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։
Կարդացեք նաև
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն