Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա Ձեր ճառը ներկայացրեք»․ դատավորը թույլ չտվեց Արամ Օրբելյանին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել

Օգոստոս 28,2024 11:55

«Հիմա Ձեր ճառը ներկայացրեք, հետո Ձեզ հնարավորություն կտրվի ներկայացնել Ձեր միջնորդությունները»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ թույլ չտալով Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանին դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Արամ Օրբելյանն ասաց․ «Իմ ճառը չեմ ավարտելու այսօր, տևելու է մոտ երեք դատական նիստ, որովհետև կազմված է մոտ 600 էջից, և դատարանը դա սահմանափակելու հնարավորություն չունի»։

Դիմելով դատավորին Արամ Օրբելյանն ասաց՝ բացարկի միջնորդությունն անհապաղ քննարկվող միջնորդություն է, իսկ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հակադարձեց՝ դատարանը կարգ է սահմանել, և հիմա պետք է ներկայացնել պաշտպանական ճառը։

Տաթևիկ Գրիգորյանը նաև հայտնեց՝ դատարանը հետևյալ դիրքորոշումն ունի՝ չնայած կրկին դատական սանկցիային համարժեք է եղել Հրայր Թովմասյանի դրսևորած վարքագիծը, սակայն դատարանը նրան հնարավորություն է տալու պաշտպանական ճառով հանդես գալ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031