Ermenihaber. Թուրքական մեդիայում լայն տարածում է գտել Վանի ֆուտբոլային «Vanspor» ակումբի սեզոնային նոր հագուստը ներկայացնող տեսահոլովակը:
Պատճառն այն է, որ տեսահոլովակում ներառված երգը քրդերեն է, այլ ոչ թուրքերեն:
Հատկանշական է նաև այն, որ տեսահոլովակը նկարահանվել է այժմյան Թուրքիայում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ հայկական եկեղեցու տարածքում։
Հայտնի է նաև, որ նմանատիպ տեսահոլովակ էր նկարահանել նաև «Amedspor» ֆուտբոլային ակումբը: