Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ՀՀ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մոնիտորինգի տակ գտնվող երկրների ցանկում. Սամվել Ֆարմանյան

Օգոստոս 28,2024 11:35

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարիներ շարունակ իշխանությունները թմբկահարում են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը՝ բերելով տասնյակ անհամոզիչ գնահատականներ ու փաստարկներ՝ բաստիոն, զեկույցներ և այլն: Ընդդիմությունն իր հերթին բերում է տասնյակ տեղին փաստարկներ՝ էլի զեկույցներ, աչքի տեսածը և այլն, ապացուցելու հակառակը:

Մինչդեռ Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ճիշտ և ինստիտուցիոնալ չափանիշն այլ է: Որպես Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետություն ՀՀ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ տակ գտնվող երկրների ցանկում: Հայաստանի «ժողովրդավարացումը» առաջին հերթին պետք է դրսևորված լիներ հենց այդ հարթակում: Եթե իշխանության պնդումները ճիշտ են, ՀՀ-ն վաղուց պետք է հանված լիներ այդ երկրների ցանկից: Այդպես չէ:

Մնացածը քաղաքական նպատակահարմարությամբ ու քարոզչությամբ թելադրված լոլո է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031