Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված 65-ամյա Աշոտ Կնյազյանը։
«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը», – հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։
2003 թվականին դատարանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացնելու գործով ցմահ ազատազրկման էր դատապարտել Նաիրի Հունանյանին, Կարեն Հունանյանի, Էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին և Աշոտ Կնյազյանին:
Կարդացեք նաև
Ըստ հոկտեմբերի 27-ի քրգործի նյութերի՝ Աշոտ Կնյազյանը ոճրագործության օրը իր մեքենայով ԱԺ էր բերել հանցախմբի անդամներ Համլետ Ստեփանյանին ու Դերենիկ Բեջանյանին, սակայն չէր մտել խորհրդարան։ Նա նաև առնչություն էր ունեցել հանցախմբի անդամներին զենք վաճառելու հարցում։