Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ արցախցիների վերադարձի իրավունքի մասով ենք զեկույցներ պատրաստում` միջազգային ատյաններ ներկայացնելու համար. Անահիտ Հարությունյան. «Հրապարակ»

Օգոստոս 28,2024 11:05

Մեր զրուցակիցը Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի համակարգող Անահիտ Հարությունյանն է:

– Ովքե՞ր են ամերիկահայ 30 փաստաբանները, ովքեր հիմնադրեցին կառույցը:

– Բոլորիս միավորել է Կալիֆորնիայի դատավոր Կասիա Աբգարյանը:
Փաստերի հավաքագրումը մեր առաջին քայլն է, հետո արդեն՝ այդ ամենի հիման վրա զեկույցների պատրաստումն ու տարբեր կառույցների դիմելը: Մասնավորապես` ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե անհատական բողոքներ են ուղարկվել` գերիների վերաբերյալ: Այս ապրիլին մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ մեր կազմակերպության կողմից զեկույցներ ներկայացվեցին Կոմիտեին, քանի որ դիտարկվում էր նաեւ Ադրբեջանը։ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց եզրափակիչ դիտարկումներ Ադրբեջանի մասով՝ նշելով, որ խորապես մտահոգված է միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին հաղորդումներով, որոնք իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ ռազմագերիների եւ էթնիկ կամ ազգային ծագում ունեցող հայ անձանց նկատմամբ: Գերիների հարցերով ենք մշտապես զբաղվում, փորձում ենք տարբեր ատյաններում բարձրացնել հարցը: Այդ թվում` ԱՄՆ կառավարությունում, ՄԱԿ-ի կառույցներում եւ այլն: Նաեւ զեկույցներ ենք հրապարակել Արցախի բլոկադայի մասին, այդ ընթացքում աշխատել ենք մի շարք կարեւոր միջազգային փորձագետների հետ, որոնք տեղի ունեցածը որակեցին ցեղասպանություն: Առանձին զեկույցներ ունենք արցախցիների տեղահանության հետ կապված` որպես իրականացված էթնիկ զտում, Հակարիի կամրջի դեպքերի հետ կապված, ինչպես նաեւ՝ այժմ արցախցիների վերադարձի իրավունքի մասով ենք զեկույցներ պատրաստում` միջազգային ատյաններ ներկայացնելու համար:

– Ձեզ արձագանքո՞ւմ են այդ կառույցներից, ի՞նչ են ասում:

– Իհարկե: ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեն արձագանքել էր եւ իր հրապարակած եզրափակիչ դիտարկումներում անդրադարձել էր հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին: Դա, կարելի է ասել, մեծ հաղթանակ է: Մենք շարունակում ենք աշխատել այն գերիների ընտանիքների հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ համագործակցել: Փորձում ենք միջազգային կառույցներին հնարավորինս տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, որպեսզի գերիներն օր առաջ վերադարձվեն հայկական կողմին:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031