«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե սկսելու փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։
ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, որը «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ասաց, որ ԿԸՀ-ն չի ընդունում իրենց թղթերը․
«Մենք լիազորագրեր ենք տվել մարդկանց, որպեսզի տարբեր քաղաքներում մեր կուսակցությունները ներկայացնեն, նոտարը պետք է հաստատի լիազորագրերը։
Մեր թիմերի ղեկավարները 44 հոգի են ընդհանուր առմամբ, իսկ ԿԸՀ-ն պահանջում է, որ այդ թղթերը լիազորված լինեն մի նոտարի փաստաթղթով, այլ ոչ թե 44 առանձին։
Մենք հիմա վեճի մեջ ենք ԿԸՀ-ի հետ, քանի որ շատ դժվար է մեզ համար այլ քաղաքներից մեր ներկայացուցիչներին բերել Երևան, բոլորին մի տեղ հավաքել ու նոտարին խնդրել մեկ օրվա մեջ այդ հարցը լուծել»,-ասաց Խզմալյանը։
Քրիստինա ՄՈՒՇԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։