Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հա՛մ ավելի կախված ես, հա՛մ էլ կոտոշներ ես ցույց տալիս. ՌԴ-ից 2 անգամ ավելի ենք կախված, քան 2017-ին. Բագրատյան. «Հրապարակ»

Օգոստոս 28,2024 10:40

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը, վարվող տնտեսական քաղաքականությունը, արտաքին նպաստավոր գործոնների նվազման միտումը։

– Արտաքին միջավայրը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ դրական` ռուս-ուկրաինական պատերազմից Հայաստանը գերշահույթներ է ստանում, ռուսական ապրանքների՝ հատկապես ոսկու վերաարտահանման գործառույթները հանգեցրել են նրան, որ այս տարի կունենանք 40-43 միլիարդ դոլարի արտաքին առեւտրաշրջանառություն, որը գրեթե 2 անգամ ավելի է, քան ՀՆԱ-ն։ Ոչ միայն ռեգիոնում, այլեւ աշխարհում սա բացառիկ երեւույթ է։ Կան երկրներ, որոնց արտաքին առեւտուրը կամ արտահանումն ավել կամ հավասար է ՀՆԱ-ին, օրինակ՝ Սինգապուրը, Հոլանդիան։ Բայց այդ տեմպերը սկսել են թուլանալ եւ պատերազմի դադարեցման պարագայում աստիճանաբար կանհետանան։ Ճիշտ է, վերաարտահանումն անմիջապես ՀՆԱ չի նշանակում, բայց, ասենք, եթե ավելանում է 10 միավորով, ապա ՀՆԱ-ն ավելանում է 2-2,5-ով։ Առաջին եւ 2-րդ եռամսյակներին սրանք ապահովել են ՀՆԱ հավելաճի գերակշիռ մասը։ Եթե սա հանում ենք, ստանում ենք ՀՆԱ-ի աճ` կիսամյակի համար մոտավորապես 2.58, այս պրոցեսների հետ՝ մինչեւ 7 տոկոս աճ։ ԱՎԾ-ն ավելի ուշ ինքն իր սուտը բռնելուց հետո՝ հուլիսից տնտեսական աճը կտրուկ նվազեցրել է։ Պատահական չէ, որ անցած եւ այս տարի առաջին դեպքն է, որ բյուջեի եկամուտների աճն ավելի քիչ է, քան ՀՆԱ-ի աճը, բայց դա կայուն աճ չէ, քանզի, այնուամենայնիվ, ռեսուրսներ են ծախսվում, բայց վաղը վերանալու է։ Այս իշխանության դեպքում առաջին անգամ չէ, որ որոշ ճյուղեր աճ են ապահովում, օրինակ, առաջին 4 տարին՝ մինչեւ 2020-ը, խաղերի ոլորտն էր, բայց կայուն չեն՝ ժամանակի ընթացքում վերանում են։ Վերաարտահանումը մի սպեցիֆիկա էլ ունի՝ դրա օգուտը հասնում է վերաարտահանողին, ժողովրդին չի հասնում։ Դրանք իշխանության ներսում գտնվող մարդիկ են, ռուսական ոսկու 80 %-ն արտահանվում է Հայաստանի միջոցով։ Միակ բանը, որ ինձ ուրախացնում է, որտեղ կա շարժ, ՏՏ ոլորտն է։ Ճիշտ է` աճն ավելի քիչ է, քան պիտի լիներ։ Դրական է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արեւային էներգիայի մասնաբաժնի ավելացումը։ Շինարարության մեջ առկա է աճ, որն ինձ տխրեցնում է, որովհետեւ եկամտահարկի վերադարձի մեխանիզմը դատարկում է գյուղերը։ Երեւանի ինֆրաստրուկտուրան ծանրաբեռնված է, քաղաքապետարանը ոչ մի պլան չունի՝ հաղթահարելու այս ծանր վիճակը, որ ստեղծվել է մայրաքաղաքում։

– Հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս կազդեն ՀՀ տնտեսական զարգացումների վրա։

– Հայ-ռուսական հարաբերությունները մեծ հեռանկար չունեն, որովհետեւ, չնայած քաղաքական դեգերումներին՝ ՀԱՊԿ, բողոք, ռուսական զորքեր եւ այլն, Փաշինյանի օրոք Ռուսաստանի տեսակարար կշիռը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ կրկնապատկվել է։ Մենք Ռուսաստանից 2 անգամ ավելի ենք կախված, քան 2017-ին։ Հիմա հա՛մ ավելի կախված ես, հա՛մ էլ կոտոշներ ես ցույց տալիս։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031