Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, որն այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի, ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները դրա համար օգոստոսի 27-ին այցելել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
Համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, որը եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել է երգ՝ «Վոտ տակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, ընդդիմացել է՝ ասելով․ «Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում։ Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։ Դա դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում