Գերատեսչությունների միաձուլումն ու բաժանումը հին հայկական ավանդույթ է, որը հատուկ է մեր նման չկայացած պետություններին: Ժամանակին, եթե հիշում եք, իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումների արդյունքում, միավորվել էին ՆԳ եւ ԱԱ նախարարությունները:
Դա, կարծում եմ, սխալ որոշում էր՝ ոստիկանության ու հատուկ ծառայության գործառույթները խիստ տարբեր են՝ դրանք պետք է նաեւ հավասարակշռեն ու վերահսկեն իրար: Ոչ ժողովրդավարական ռեժիմներում հակակշռումը ձեռք է բերում բացառապես պալատական ինտրիգների տեսք: Հիշենք թեկուզ ԽՍՀՄ-ում 1980-ականների սկզբում ՊԱԿ-ի նախագահ Անդրոպովի եւ ՆԳ ղեկավար Շչոլոկովի հակամարտությունը, որն ավարտվեց վերջինիս կատարյալ պարտությամբ եւ ինքնասպանությամբ: Բայց նույնիսկ դեմոկրատիայի պայմաններում այդ բնական մրցակցությունը կա:
Հայաստանում ժամանակին միացվել էին նաեւ ֆինանսների նախարարությունը եւ հարկային տեսչությունը, որը կրկին, ինձ թվում է, անթույլատրելի էր. փող հավաքողը եւ փող ծախսողը չպիտի լինեն նույն համակարգում:
2018 թվականից հետո գյուղատնտեսությունը «տարրալուծվեց» էկոնոմիկայի մեջ, ինչպես նաեւ ստեղծվեց ԿԳՄՍ անունով անհասկանալի կառույցը: Խնդիրը ոչ այնքան միջոցների տնտեսումն է, որքան, իմ տպավորությամբ, այն, որ 4 հավատարիմ մարդ գտնելն ավելի բարդ է, քան մեկ:
Կարդացեք նաև
Նույն պատճառով, կարծում եմ, հակահետախուզությունը «մտցնում» են հետախուզության մեջ: Ինստիտուցիոնալ առումով դա նույնպես աննպատակահարմար է թվում: Պայմանականորեն ասած՝ Մյուլերի եւ Շելենբերգի գերատեսչությունները չեն կարող նույնական լինել, խախտվում է բնական բալանսը: Ի դեպ, հայտնի խորհրդային սերիալը Անդրոպովը սիրում էր նաեւ այն պատճառով, որ դրանում վարպետորեն են ներկայացված հատուկ ծառայության կառուցվածքային առանձնահատկությունները:
Իհարկե, Հայաստանում օբյեկտիվորեն գոյություն ունի նաեւ ԱԱԾ-ի հին կադրերի՝ Ռուսաստանի հետ կապվածության հարցը: Բայց դա բարդ եւ նուրբ խնդիր է՝ միաձուլումներով այն հնարավոր չէ լուծել:
Իշխանությունը փոխվի, այս քայլը, վստահ եմ, «հետողորմյա» կանեն: Առաջին անգամը չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լավ կլիներ, որ մանկապարտեզի տնօրենին ընտրեին երեխաների ծնողները, բայց ժողովրդավարությունը հենց մանկապարտեզից պետք է երեխաներին սովորեցնել: Եթե երեխան իր ընտանիքում եւ մանկապարտեզում ընտրելու դաստիարակություն չի ստացել, ապա նման երեխային թեկնածու վատ մեծերը կոնֆետով ու լավ բաներ խոստանալով հասնում են իրենց ընտրությանը. երեխան զգում է, որ վատ բան է անում, բայց մտածում է, ես չվերցնեմ, ուրիշը կվերցնի, համ էլ էս մի կոնֆետից բան հո չի փոխվի, զատո ես ինձ լավ կզգամ: Իսկ հիմա պատկերացնենք, որ բոլոր երեխաները դաստիարակված են եւ պատրաստ են ընտրության, էդ վատ թեկնածուները գալիս են ու կոնֆետով թե վախեցնելով փորձում են երեխաներին ուղղորդել, բայց դրա համար է դաստիարակությունը, որ երեխան արժանապատվություն կցուցաբերի եւ իր պատվից ցածր կհամարի այդ կոնֆետները վերցնել եւ չի վախենա, դրանով ճիշտ ընտրություն կկատարի:
Ընտրակաշառք վերցնող մեր քաղաքացին նույն երեխան է, ով դաստիարակություն դեռեւս չի ստացել, չգիտի ինչ բան է արժանապատվությունը եւ ընտրակոնֆետներ է վերցնում կամ էլ վախի ազդեցության տակ է ընտրություն կատարում: Այլասերված քոչվորը ընտրող քաղաքացիների մեջ փնտրում է հիվանդ՝ անդաստիարակ, առանց արժանապատվության, փողին կակա ասող քաղաքացիներին եւ նրանց ուղղորդելով իշխանության բերում իրենց կողմից ուղղորդվող իշխանավորների:
Դաստիարակենք արժանապատվություն մեր ընտրողների մեջ եւ մենք ժողովրդավարության պայմաններում կունենանք արժանապատիվ իշխանավորներ:
Ի միջի այլոց այս նիւթին մէջ, եւս, ՀՀ այժմու վարչակարգը պարզապէս կիրառում է չափազանցեալ Ձախի քաղաքական մօտեցումներն ու գաղափարաբանական դաւանանքը, վարդապետութիւնը՝ խոշորացնել կառավարութիւնը, սուփեր-նախարարութիւններ կազմելով: Միաժամանակ անհետացնելով այդ ձեր ըսած պետական պալանսները: Որպէսզի կառավարութիւնը առաւելագոյն չափով ձեռք առնէ ու տնօրինէ քաղաքացիների անձնական կեանքը, նուազագոյնի իջեցնելով անոնց անհատական ազատութիւնները:
Յատկապէս ԱՄՆի մէջ, այս է՝ էական տարբերութիւնը – եւ տեւական բախումը – քաղաքական երկու կուսակցութիւններուն միջեւ: Որոնցմէ զատ, չկայ որեւէ ուրիշ քաղաքական ինքնուրոյն ուժ որ կրնայ տիրանալ իշխանութեան – հետեւաբար միւս գաղափարաբանական հոսանքները իրենք զիրենք կը ջանան տեղաւորել այդ երկու կուսակցութիւններէն մէկուն կամ միւսին մէջ – :
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Յաջորդ իշխանութեան կրնայ ձեռնտու հանդիսանալ Փաշինյանի կատարած այս փոփոխութիւնները: Ինչպէս շատ մը այլ բաներ որ նա կատարեց ու դեռ կատարելու է: Որոնց ամենահիմնական բաժինները, արդէն անդառնալի են…
Ընտրակաշառքի մասին, կամ ինճպես է նիկոլի ռեժիմը ձևավորում ընտրազանգված առանց առ ձեռն փող տալու: Օրինակ. Ասֆալտ քանդող, փոսերը փորող, ասֆալտ փռող երիտասարդ հայ տղամարդիկ (և ընտանիքը) 2026-ին քվեարկելու անկասկած են նիկոլի օգտին: ‘Փողը քիչ ա, բայց նաղդ ա: ‘ ‘Խաղաղություն լինի իմ մայլում, մնացածը իմ խելքի բանը չի:’ … Նշաձողերի իջեցումի պտուղներից` ընտրազագվածի աճ: Ըստ էության, ընտրակաշառքը տրվում է ամեն ամիս, աշխատավարձի տեսքով: Մի մեծ բանակ կա այսպիսի նորմերով օրը ապրող, երեխա մեծացնող հայ մարդկանց: Ինչ ժողովրդավարության մասին եք խոսում, այ ժողովուրդ: ‘Լավատեսը’ խոսում է երեխաների ժողովրդավարական դաստիարակության մասին. երեխաները այսօր պատասխանում են ‘ոստիկան’, երբ հարցնում ես թե ինչ կուզենան դառնալ երբ մեծանան: Նույն պատասխանը` փողը շատ ու նաղդ ա:
Վոտերգեյտի դասերից. վերջերս նորից կարդացի այդ գործի մեջ կարևոր մասնակցություն ունեցողներից մեկի (Ռ. Նիքսոնի թիմից) հուշերը: Ամենա կերևոր պատճառ անվանեց. Սպիտակ տան գեր-լցվելն մարդկանցով, որոնք չէին հաստատված Սենատով: Նրանք կատարում էին կեղտոտ հանձնարարություններ, մեծ գումարներ էին խաղացնում, և ինչը ամենակարևորն էր պիտի ապահովեին, որ ոչ մի հետք չմնա, որը կտաներ դեպի իշխանավորները: Ահա և 2-րդ օրինակը ընտրակաշարք, շանտաժ կազմակերպելու – մի մեծ բանակ ‘մասնագետների’, որոնք պետական փողերով կազմակերպում էին 1976-ի ընտրությունները:
Հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, նիկոլի բուծած, պետական բյուջեից սնվող ‘մասնագետներ’ պատրաստում են 2026-ի ընտրությունները: Բուծում ընտրազանգված` վախեցած, ամսեկան փոքր, բայց նաղդ աշխատավարձ ստացողների: Գործում են նույն ու ավելի բռի մեթոդներով (շանտաժի ամենա թարմ դեպքը Գորիսի Ա. Առուշանյանինն է), ինչպես 50 տարի առաջ էր ԱՄՆ-ում: Եթե ԱՄՆ-ում դա չանցավ, չի նշանակում որ Հայաստանում չի անցնի: Ճիշտ հակառակը. նիկոլի ամերիկացի խորհրդատուները դասեր են արել ու գիտեն հայկական իրականությունը ավելի լավ քան մենք:
Անդառնալի ոչինչ չկա այս արևաշող աշխարհում: Եթե ոչ ապրող, ապա մեր նահատակները մի օր կգան աշխարհ, որ սրբեն տանեն այս աղբ-իշխանությունը: