Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքացու նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 28,2024 13:00

Հասցեիս ցանկապատված, դեռեւս չգրանցված 59քմ տարածքիս հարցով Երեւանի քաղաքապետի եւ գլխավոր դատախազի կողմից իրականացվող կոռուպցիայի, ինչպես նաեւ 59քմ ցանկապատված տարածքս ամբողջությամբ ինձ վերադարձնելու պահանջի մասին

Հարգելի վարչապետ, բացառիկ դեպք է հասցեիս ցանկապատված 59քմ տարածքում ստեղծված իրավիճակը։ Նման դեպք երբեք չի արձանագրվել։ Սույն իրավիճակը պահանջում է Ձեր հատուկ ուշադրությունը։ Նախ, Ֆիրդուսի 33 թաղամասը ճանաչվել է հանրային գերակա շահ ՀՀ կառավարության 2007թ.-ի Հ.108-Ն եւ 2018թ. Հ.332-Ն որոշումներով։ Հասցեիս սեփականատեր է հանդիսանում մայրս՝ Վ. Սաֆարյանը։ 2007-ին Եվրոպական Կոնվենցիայի պահանջով թաղամասում իրականացվել են թաղամասի սեփականատերերի չգրանցված գույքերի պետական գրանցման գործընթացը, որի ընթացքում պետք է վերականգնվեր քաղ. Վ. Սաֆարյանի սեփականության իրավունքը հասցեի տնատիրության մաս հանդիսացող, չգրանցված 59քմ տարածքի նկատմամբ, որի համար հիմք է հանդիսանում հասցեիս 1928թ. գույքաթերթը (1928թ. գույքաթերթը հանդիսանում է տան առքուվաճառքի պայմանագրի հիմքը եւ հասցեիս կադաստրային գործի հիմքը): 2007թ.-ից, իրար հաջորդող վարչապետներին, այդ թվում նաեւ Ձեզ, ոչ ընդհատյա դիմումներով հայտնել եմ, որ քաղ. Վ.Սաֆարյանի սեփականության իրավունքի վերականգնման հարցը մերժվել է քաղաքապետարանի կեղծիքներով։

Քաղաքապետարանի կեղծիքները վերացնելու մասին ներկայացված բողոքներս առ այսօր թողնված են անարդյունք։ Ցանկապատված 59քմ տարածքս քաղաքապետի որոշմամբ գաղտնի գրանցվել է «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի անվամբ, որի կողմից 03.04.2024թ.-ին հասցեիս ցանկապատված 59քմ տարածքում 03.04.2024թ.-ին գաղտնի իրականացվել են քանդման աշխատանքներ։ Կատարվածը ՀՀ կառավարության (ներխուժումը կանխելու/վերացնելու մասին) 21.01.21/79 որոշման պահանջի խախտում է։

03.04.2024թ.-ին հասցեիս ցանկապատված 59քմ տարածքում կատարված հանցագործության կապակցությամբ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին։ Հաղորդումս առ այսօր դատախազությունում թողնված է անպատասխան/անհետեւանք։ «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ն 22.08.2024թ.-ին հերթական անգամ գաղտնի շարունակել է իրականացնել քանդման աշխատանքներ 59քմ տարածքում՝ տարածքս գողոնի վերածելու համար, որը միջազգային իրավունքի խախտում է։ «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ն քանդման աշխատանքներով նպատակ ունի իրականացնել հասցեիս 59քմ գույքի գողությունը։ Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անվայել միջոցները։ 59քմ տարածքի հարցով Երեւանի քաղաքապետի կեղծիքներով եւ գլխավոր դատախազի հանցավոր անգործությամբ իրականացվում է հասցեիս պատկանող 59քմ տարածքի յուրացում՝ այն հանձնելով «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ին։

Հարգելի վարչապետ, իրավիճակից ելնելով՝ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ Ձեր անհապաղ միջամտությունը կանխելու համար «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ի ապօրինի գործողությունները, իրավական պատասխանատվության ենթարկելու Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին հասցեիս հետ կատարված բոլոր ապօրինությունների համար եւ վերականգնելու 1894թ.-ից հասցեիս տան բաղկացուցիչ մաս հանդիսացող 59քմ տարածքիս նախկին ցանկապատված, բետոնապատված եւ երկաթե դարպասով սահմանազատված տեսքը։

Անահիտ ՍԱՖԱՐՅԱՆ

ք. Երեւան, Ֆիրդուսի 33 թաղամաս, Հանրապետության նրբ. 8ա/

«Առավոտ» օրաթերթ
27.08.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031