Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Ադրբեջանցի հետազոտողի, լրագրողի և Հայաստանի հետ հնարավոր հաշտեցման օգտին հանդես եկող Ջավիդ Աղան X-ի իր էջում գրառում է արել, որ ինքը հարցաքննվել է Բահրուզ Սամադովի գործով։ Հիշեցնեմ, որ Սամադովը մեղադրվում է պետական դավաճանության ու հայերի օգտին լրտեսություն անելու մեջ։
Ինքը՝ Ջավիդ Աղան, պատրաստվում էր ուղևորվել Լիտվա՝ ուսումնառության նպատակով։ Նա նշել, էր Լիտվայի թեման փակված է։ Նրան բաց են թողել տուն, իսկ Սամադովի գործով նախաքննությունը շարունակվում է։
Կարճ ասած՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հանձին հայերի փնտրել թշնամիներ, իսկ բռնապետական վարչակարգի համար անցանկալի մարդկանց մեղադրել հայերի օգտին լրտեսության մեջ։
Կարդացեք նաև