Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անձին ավելի քան 5 ամիս պահել է անազատության մեջ՝ չունենալով քննիչի այդ միջնորդությունները քննարկելու իրավունք. վերաքննիչ բողոքը բավարարվել է

Օգոստոս 27,2024 17:29

Ընդհանուր իրավասության դատարանը ավելի քան հինգ ամիս տևողությամբ անձին պահել է անազատության մեջ՝ չունենալով քննիչի այդ միջնորդությունները քննարկելու իրավունք. վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանի բողոքը

«LSA» փաստաբանական գրասենյակը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով Ա.Դ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը ապօրինի երկարացնելու և այդ վարույթի շրջանակում արձանագրված իրավական մյուս խնդիրներին անդրադարձել էր դեռևս 26.04.2024թ. (հղումը՝ այստեղ):

Տևական ժամանակ փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը փորձում էին նախաքննական մարմնին, հսկողություն իրականացնող դատախազությանը և դատարաններին համոզել, որ մեր վստահորդին մեղսագրվում է կոռուպցիոն հանցանք, որպիսի վարույթով անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունները չեն կարող քննվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից: Այդուհանդերձ դատարանների, նախաքննության ու մինչդատական վարույթը հսկող մարմինների չհիմնավորված համառության և ցուցաբերած ապօրինության պատճառով ՀՀ քաղաքացի Ա.Դ.-ն ապօրինի կալանավորվել ու ավելի քան հինգ ամիս տևողությամբ գտնվել է անազատության մեջ:

21.08.2024թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Գ.Ստեփանյանի, բավարարեց փաստաբան Գուրգեն Ներսիսյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը և մերժեց վարույթի հարուցումը, արձանագրելով, որ Ա.Դ.-ի նկատմամբ խափանման միջոցի կիրառման ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկումը դուրս էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորություններից:

Ցավով ենք արձանագրում, որ այս խախտման մասին ի սկզբանե բարձրաձայնվել էր մինչև անգամ ՀՀ գլխավոր դատախազին, սակայն դրանք անգամ մակերեսային քննարկման չեն ենթարկվել, թեև այդ խախտումները կարող էին բացառվել պատշաճ դատախազական հսկողության շրջանակում, որի առաջնային նպատակը հանդիսանում է հենց անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

Ա.Դ.-ի նկատմամբ իրականացվող ապօրինություններն այսքանով չեն ավարտվել, դրանց մասին կփորձենք կրկին բարձրաձայնել գլխավոր դատախազությանը՝ հույս ունենալով, որ այս անգամ պաշտպանական կողմի պնդումները չհիմնավորված ու անհասկանալի դիմադրության փոխարեն կարժանանան ուշադրության:

«LSA» փաստաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031