Լրահոս
Օրվա լրահոսը

Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո Զարիֆը շարունակելու է կատարել ԻԻՀ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները

Օգոստոս 27,2024 16:24

«Իրանն այսօր». Զարիֆը վերադառնում է:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո (ավելի վաղ նրանք հանդիպել էին), նրա «գրավոր կարգադրությամբ» շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։

Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։

Նախավերջին անգամ 2019-ին էր, բայց նախագահ Ռոհանին չընդունեց այն։ Այդ ժամանակ հրաժարականի պատճառն այն էր, որ Սիրիայի նախագահի և հոգևոր առաջնորդի հանդիպմանը նա ներկա չէր եղել, փոխարենը ներկա էր «Ղոդսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել