Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաստացի` նախագծով առաջարկվում է հերթական անգամ թուլացնել ԱԱԾ-ն»

Օգոստոս 27,2024 16:05

168.am. Օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակն Արտաքին հետախուզական ծառայությունն է:

Ըստ այդմ՝ Արտաքին հետախուզական ծառայությունը ցանկանում է.

• Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն,

• Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով,

Փաստացի` նախագծով առաջարկվում է հերթական անգամ թուլացնել ԱԱԾ-ն բավականին զգալի ծավալով: Առանց այդ էլ հիմա ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանը վերցրել է գրեթե բոլոր կարևոր գործառույթները, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) նկատմամբ վերահսկողությունը, վերացվել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտը, փոխարենը՝ այն տեղափոխվելէ Քննչական կոմիտե, և Արգիշտի Քյարամյանի գլխավորած կառույցն էլ ավելի է հզորացել՝ ի հաշիվ ԱԱԾ-ի:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031