Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ըստ կառույցի` անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանին. Արցախից տեղահանված մեր հայրենակցի կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջը մերժվել է»

Օգոստոս 27,2024 15:38

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախից տեղահանված մեր հայրենակցի կենսաթոշակային ստաժի հաշվարկման պահանջը մերժվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից, քանի որ քաղաքացու աշխատանքային գրքույկում առկա գրառումները բավարար ապացույց չեն՝ ստաժը հաշվարկելու համար, և վերջինս պետք է այլ ապացույցներ ներկայացնի՝ իր աշխատանքային ստաժի մասին։

Այլ կերպ ասած` ըստ կառույցի` անձը երևի թե պետք է դիմի Ադրբեջանին, որ ստանա ապացույցներ, որ աշխատել է իքս տարիներ և իրավացիորեն է հավակնում ստանալու համապատասխան կենսաթոշակ։

Այս գործով հայցը ներկայացնելու ենք դատարան մոտ օրերս, իսկ գործը մեր հայրենակցի համար մեր գրասենյակը վարելու է անվճար հիմունքներով։

Հույս ունենք դատարանում հասնելու արդարության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031