Թենիսի ԱՄՆ 144-րդ բաց առաջնությունում՝ US Open-ում, Էլինա Ավանեսյանն այսօր առաջին անգամ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Կորտում լինելու է նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Կարեն Խաչանովը, որը մասնակցում է որպես չեզոք թենիսիստ:
Երեւանի ժամանակով ուշ երեկոյան Էլինայի մեկնարկային մրցակիցը լինելու է բրազիլուհի Բեատրիս Խադդադ Մայան, իսկ Խաչանովինը՝ մեծբրիտանացի Դենիել Էվանսը:
US Open 2024-ը այս տարի ռեկորդային մրցանակային ֆոնդ է սահմանել՝ $ 75 մլն.:
Տղամարդկանց եւ կանանց մենախաղերում հանդես են գալիս 128-ական թենիսիստներ:
Կարդացեք նաև
Տղամարդկանց եւ կանանց մենախաղերի հաղթողները կստանան $ 3,6 մլն-ական, եզրափակչի մասնակիցները՝ $ 1,8 մլն-ական: Դրամական խոշոր պարգեւներ են սահմանված բոլոր փուլերի մասնակիցների համար:
½ եզրափակչի մասնակիցներ՝ $ 1 մլն-ական
¼ եզրափակչի մասնակիցներ՝ $ 530 հազարական
4-րդ շրջան՝ $ 325 հազարական
3-րդ շրջան՝ $ 215 հազարական
2-րդ շրջան՝ $ 140 հազարական
1-ին շրջան՝ $ 100 հազարական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ