Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմաշենում անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է, տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Օգոստոս 27,2024 13:03

Օգոստոսի 27-ին, ժամը 10։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031