Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հենց ԱՄՆ-ին է Ադրբեջանը պատասխանատու դարձնում ապագա հնարավոր էսկալացիաների համար. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 27,2024 12:22

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Օրերս գրել էի, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը թեև ժխտում ու «անհեթեթություն» է որակում ադրբեջանական «Caliber.az» կայքի հրապարակումները, թե իբր Սյունիքում ԱՄՆ ռազմաբազա կա, Ադրբեջանը շարունակելու է այդ ապատեղեկատվության տարածումը։ Հենց այդ հարցազրույցից հետո նույն կայքը հրապարակել է նույնաբովանդակ նոր տեսանյութ։ Առհասարակ, Ադրբեջանը հիմա շատ ինտենսիվ մեր դեմ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականությունը, ստուգում է արձագանքներ Հայաստանի և միջազգային տարբեր դերակատարների կողմից՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Բնական է, որ այս ամենի մասին որևէ քաղաքական գնահատական ՀՀ-ից չի հնչելու, որևէ կանխարգելիչ դիվանագիտական աշխատանք չի տարվելու, անհիմն չի մտավախությունս, որ Դիլիջանում հավաքված դիվանագետների համար էլ օրակարգային քննարկման առարկա կդարձնեն անասնապահությունը․․․

Իսկ Վաշինգտոնում որոշում կայացնողներն այս իրավիճակը լրջորեն վերլուծելու կարիք ունեն, քանի որ հենց ԱՄՆ-ին է Ադրբեջանը դարձնում պատասխանատու ապագա հնարավոր էսկալացիաների համար։ Այդ ճանապարհին Բաքուն հորինում է ամեն տեսակ անհեթեթ ապատեղեկատվություն՝ ընդհուպ մինչև այն, որ ԱՄՆ-ն Իրանի տարածքով զենք է մատակարարում Հայաստանին։ Այս համատեքստում ԱՄՆ կանխարգելիչ քայլերը ավելի քան կենսական նշանակություն են ստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031