Factor. Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը 2023 թվականին հիփոթեքային վարկով 2 հողամաս է գնել նույն համայնքում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է համայնքապետի ներկայացրած հայտարարագրից։
Նա հողամասերից մեկի համար վճարել է 14 մլն 800 հազար դրամ, մյուսի համար՝ 14 մլն դրամ։ Հետաքրքրական է, որ նա հայտարարագրում նշել է, որ հողամասերի վրա եղած շինությունները քանդել է համայնքապետի որոշմամբ։ Այս դեպքում նա հղում է կատարում հենց իր որոշմանը։
«Տնամերձ հողամասեր՝ քանդման ենթակա հին հողից շինություններով, ձեռք բերելուց հետո քանդել ենք համաձայն Արտաշատ համայնքի ղեկավարի թիվ՝ Ք-1929 որոշման»:
Մկրտչյանը հողամասերը գնել է 2023 թվականի դեկտեմբերին, շինությունները քանդելու որոշումը կայացվել է 2024 թվականի ապրիլին։
Կարդացեք նաև
«Սերինե Գալուբյանին և Կառլեն Մկրտչյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Մյասնիկյան փողոց թիվ 102-104 հասցեում գտնվող՝ 03-001-0022-0071 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում՝ ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31012024-03-0002 վկայականի՝ թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 8 շինությունների ամբողջությամբ քանդման թույլտվություն /քանդման թույլտվությունը կցվում է/»։
Ստացվում է, որ Արտաշատի համայնքապետը նախ գնել է հողամասերը, ապա ինքն իրեն շինությունները քանդելու թույլտվություն տվել։
Անժելա Պողոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: