Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին խաղում Երեւանում հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում արտագնա հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Այս հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է 26 ֆուտբոլիստի, որոնց անունները հրապարակվել են ՀՖՖ պաշտոնական կայքում:
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արման Ներսեսյան (ԲԿՄԱ):
Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդատ Ուեսթ Քոստ», Չինաստան), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա», Շվեդիա), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»):
Կարդացեք նաև
Կիսապաշտպաններ|հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Վահան Բիչախչյան («Պոգոն», Շեցին, Լեհաստան), Էդգար Սեւիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Հրանտ-Լեոն Ռանոս («Մյունխենգլադբախ», Գերմանիա), Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն», Հունգարիա), Լուկաս Սելարայան («Ալ-Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա), Արամ Խամոյան (ԲԿՄԱ), Արտակ Դաշյան («Նոա»), Գոռ Մանվելյան(«Նոա«), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»):
Հավաքականը նախապատրաստությունը կսկսի սեպտեմբերի 1-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն|Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանն ընդգրկված է Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ֆարերյան կղզիները, Հյուսիսային Մակեդոնիան եւ Լատվիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ